Ռուսաստանը և Թուրքիան կհամագործակցեն ցամաքային զորքերի ռազմատեխնիկա ստեղծելու ուղղությամբ

«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը ծրագրեր է իրականացնում թուրք գործընկերների հետ՝ ցամաքային զորքերի համար տեխնիկա ստեղծելու ոլորտում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից՝ «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում:

«Ռոսօբորոնէքսպորտը» մի շարք հեռանկարային նախագծեր է վարում թուրք գործընկերների հետ ցամաքային զորքերի համար տեխնիկայի մշակման ոլորտում, այդ թվում՝ ելնելով երրորդ երկրների շահերից»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

«Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովն անցկացվում է օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում:

Տեսանյութեր

Լրահոս