Բաժիններ՝

Թալիբները նախազգուշացրել են ԻՊ-ի կողմից Քաբուլի օդանավակայանի շրջանում վտանգի մասին

«Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ իր զինյալները շարունակում են քաղաքացիական բնակչությանը պաշտպանել Քաբուլի օդանավակայանի սահմաններից դուրս, սակայն նախազգուշացրել է ԻՊ-ի կողմից հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին:

«Մեր պահապանները նույնպես վտանգում են իրենց կյանքը Քաբուլի օդանավակայանում, նրանք նույնպես բախվում են «Իսլամական պետություն» խմբավորման կողմից սպառնալիքին»,-ներկայացուցիչը լրագրողներին ասել է անունը չհայտնելու պայմանով:

Նա հիշեցրել է, որ արեւմտյան ուժերը պետք է պահպանեն մինչեւ ամսվա վերջը Աֆղանստանից տարհանումներն ավարտելու վերջնաժամկետը: Արեւմտյան դիվանագետները, վկայակոչելով հետախուզության տվյալները, նաեւ հաղորդում են ահաբեկչական գործողությունների մասին, որոնք ԻՊ-ն պլանավորում է օդանավակայանի շրջանում:

Աճող ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան հանձնարարել են իրենց համաքաղաքացիներին՝ լքել օդանավակայանի շրջանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս