Գորիս-Կապան ճանապարհը դեռ փակ է. Բանակցություններ այս պահին չեն ընթանում. «Փաստինֆո»

Գորիս-Կապան միջպետական ճանապարհն ադրբեջանական կողմը շարունակում է փակ պահել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

Նրա խոսքով այս պահին ճանապարհը բացելու հարցով բանակցություններ չեն ընթանում։

«Ճանապարհը դեռ փակ է մնում։ Գիշերը բանակցել են, դուրս են բերել մեր քաղաքացիներին, ավտոմեքենաներին, որից հետո որոշել են, որ բանակցությունները պետք է շարունակվեն այսօր։ Ժամի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չկան»,-նշեց Գևորգ Փարսյանը։

Նշենք, որ ադրբեջանցիները որպես ճանապարհը փակելու պատճառ նշել են այն, թե իբր երկու հայ զինծառայող հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա։ Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը.

«Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը։ ՀՀ ԶՈՒ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել»,-հայտնել են ՊՆ-ից։

Տեսանյութեր

Լրահոս