Նիգերում ահաբեկչական խմբավորումը 16 զինվորի է սպանել
Ահաբեկչական իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման հարյուրավոր զինյալներ հարձակում են իրականացրել Նիգերի հարավում գտնվող մարտական հենակետի վրա: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նիգերի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հարձակման հետևանքով 16 զինվոր մահացել է, 9-ը՝ վիրավորվել: Կրակահերթերի արդյունքում սպանվել է շուրջ 50 զինյալ ահաբեկիչ: