Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. օգոստոսի 25-ի հրամանով՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վագիֆի Բաղդասարյանը՝ ազատվելով Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից:
Կենսագրություն
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վագիֆի Բաղդասարյանը ծնվել է 1984թ. դեկտեմբերի 26-ին, Կոտայքի մարզի, Հրազդան քաղաքում:
2007թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:
2007-2012թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի ստորաբաժանումներում քննիչի, ավագ քննիչի, պաշտոններում:
2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ծառայել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում:
2014-2020թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնում:
2020-2021թթ. զբաղեցրել է նույն բաժնի պետի պաշտոնը:
Արման Բաղդասարյանը մասնակցել է 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին:
Ծառայության ընթացքում բազմիցս խրախուսվել է՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Արցախի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամաններով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին