Ջուսը անակնկալ է պատրաստել (լուսանկարներ)
Երգչուհի Ջուսը դեկտեմբերի 24-ին, ժամը 16:30-ին բոլոր իր երկրպագուներին անակնկալ է մատուցելու. իր պաշտոնական կայքում ցուցադրվելու է երգչուհու օնլայն ֆոտոսեսիան:
168.am-ի հետ զրույցում Ջուսն ասաց, որ օնլայն ֆոտոսեսիա անելու միտքն իրեն տվել է իր պաշտոնական կայքի ստեղծողը` իսպանական «After Shock Studio» ընկերությունը. «Երբ իմ կայքը բացվեց, ես իմ երկրպագուներին խոստացա, որ դեկտեմբեր ամսին իմ կողմից անակնկալ կլինի: Անակնկալները կլինեն շարունակական: Օնլայն կցուցադրվեն նաև իմ տեսահոլովակներն ու համերգները»:
Ջուսին լուսանկարելու է լուսանկարիչ Էմին Արիստակեսյանը. «Մենք իրար հետ շատ ենք համագործակցել, և ինձ շատ է դուր գալիս նրա աշխատանքը»:
Երգչուհին լինելու է ռոք-ամազոնկա ոճում. «Սիրում եմ տարբեր ոճեր միքսել: Կերպարս կսարքի իմ մշտական ոճաբան-վարսահարդար Սերժը, իսկ make-up-ն անելու է Մերի Հարությունյանը: Կարծում եմ` շատ ուրախ կանցնի»: