Բաժիններ՝

Հազարավոր ամերիկացիներ պատանդներ են դարձել Աֆղանստանում․ Թրամփ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ հազարավոր ամերիկացիներ պատանդներ են դարձել Աֆղանստանում:

«Ինչպես է համարձակվում Բայդենը մեր զինվորականներին ստիպել փախչել մարտի դաշտից Աֆղանստանում եւ դասալիք դառնալ, երբ հազարավոր ամերիկացիներ պատանդներ են դարձել»,-ասվում է Թրամփի հայտարարության մեջ:

«Աֆղանստանը եւ Քաբուլը մեր հուսալի հսկողության ներքո են եղել ընդամենը միայն 2500 զինվորներով, եւ մենք դա ոչնչացրեցինք, երբ նրանցից պահանջեցինք փախչել»,- հավելել է Թրամփը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օգոստոսի 25-ին հայտնել է այն մասին, թե որքան ամերիկացիներ են տարհանվել Աֆղանստանից եւ դեռ որքան են այնտեղ մնացել:

Ավելի վաղ Բայդենը հաղորդել է, որ ԱՄՆ-ը օգոստոսի 14-ից օգնել է ավելի քան 70.000 մարդ տարհանել Քաբուլից: Պենտագոնը ճշտել է, որ նրանց թվում եղել է ԱՄՆ-ի ավելի քան 4000 քաղաքացի եւ նրանց ընտանիքի անդամներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս