Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ ծիրան եք ուտում

Դուք, հավանաբար, մանկուց գիտեք, որ ծիրանն աղանդերի լավագույն փոխարինիչն է, իսկ չորացրած ծիրանները հիանալի այլընտրանք են բլիթներին: Հաճախ չէ, որ նման «մանկական գիտելիքները» ճշմարիտ են լինում, բայց այս դեպքում սննդաբանները համաձայն են, որ ծիրանը չափազանց առողջարար է:

Elle.ru-ն ներկայացնում է օրական մի քանի ծիրան ուտելու օգուտները:

Ամրապնդում է անոթները և սիրտը

Օրական ընդամենը 100-150 գրամ ծիրանը կարող է զգալիորեն նվազեցնել սրտանոթային համակարգի հիվանդությունների ռիսկերը և նվազեցնել արյան մեջ «վնասակար» խոլեստերինի մակարդակը:

Նվազեցնում է օքսիդատիվ սթրեսը

Վիտամին C-ի և տոկոֆերոլների բարձր պարունակության շնորհիվ թարմ և չորացրած ծիրաններն ունեն ընդգծված հակաօքսիդիչ ազդեցություն: Ծիրանի հակաօքսիդանտները գործում են ոչ միայն ի շահ մաշկի, այլև հեռացնում են օքսիդատիվ սթրեսն ամբողջ մարմնի բջիջներից:

Օգնում է նիհարել

Ծիրանն օգնում է արագ հեռացնել մարմնից ավելորդ ջուրը և բարելավել մարսողությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս