Բաժիններ՝

G7-ի երկրները միասնական դիրքորոշման կհանգեն թալիբների հարցում․ Բայդեն

G7-ի երկրների ղեկավարները պատրաստ են աշխատել Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման հարցում ընդհանուր դիրքորոշման վրա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:

«Մենք ընդհանուր մոտեցում կունենանք թալիբների խնդրի նկատմամբ: Մենք որոշակիության կհանգենք նրանց նկատմամբ՝ կախված նրանց արարքներից»,- նախագահն ասել է Սպիտակ տանը՝ մեկնաբանելով G7-ի երկրների ղեկավարների՝ օգոստոսի 24-ին անցկացված բանակցությունները:

«Մենք պատրաստ կլինենք արձագանքել նրանց կողմից ընտրված այս կամ այն վարքագծին»,- հավելել է Բայդենը:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Վաշինգտոնը նպատակադրված է Քաբուլից տարհանումն ավարտել մինչեւ օգոստոսի 31-ը, սակայն հնարավոր է համարում, որ գրաֆիկում փոփոխություններ լինեն: Դրա հետ մեկտեղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը նշել է, որ օգոստոսի 31-ից հետո տարհանումը շարունակելու փորձերը կխախտեն համաձայնությունների պայմանները եւ նախազգուշացրել է մինչեւ այդ օրվա վերջը բոլոր մարդկանց դուրս բերելու անհրաժեշտության մասին:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 1-ին «Թալիբան»-ն այլ մոտեցում կունենա տարհանման նկատմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս