Բաժիններ՝

Հայիթիում երկրաշարժից վնասը 1,12 միլիարդ դոլար է գնահատվում

Հայիթիում օգոստոսի 14-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո ենթակառուցվածքի վերականգնումը, նախնական գնահատումներով, կարող է պահանջել առնվազն 1,12 միլիարդ դոլար: Օգոստոսի 24-ին այդ մասին հաղորդել է Haiti Libre նորությունների պորտալը՝ վկայակոչելով իշխանությունների տվյալները։

Պորտալի տվյալներով՝ երկրի ղեկավարությունը շփումների մեջ է Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիության և Համաշխարհային բանկի հետ: Այս պահին քննարկվում են տուժած շրջանների վերականգնման համար միջոցների տրամադրման հնարավորությունները:

Օգոստոսի 14-ի առավոտյան 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայիթիի շրջանում, որի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 125 հազար բնակչությամբ Լե Կե կոմունայից 40 կիլոմետր հեռավորության վրա: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 2 207 մարդ, ավելի քան 12 հազարը տուժել է: Հարավի, Գրանդ Անսի և Նիպի դեպարտամենտներում լիովին կամ մասնակի ավերվել է շուրջ 130 հազար շենք, այդ թվում բժշկական և կրոնական հիմնարկություններ: Կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս