Բաժիններ՝

Ալժիրը խզում է դիվանագիտական հարաբերությունները Մարոկկոյի հետ

Ալժիրը օգոստոսի 24-ից խզում է իր դիվանագիտական հարաբերությունները Մարոկկոյի հետ: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս»-ը՝ վկայակոչելով Ալժիրի արտգործնախարար Ռատման Լամամրայի հայտարարությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախարարը մամլո ասուլիսի ժամանակ արված հայտարարությամբ մեղադրել է հարևան պետությանը «թշնամական գործողությունների» մեջ:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Վերջին տարիներին հյուսիսաֆրիկյան երկու երկրների հարաբերությունները սառեցված վիճակում են եղել: Վերջին 7 տարիների ընթացքում Ալժիրի և Մարոկկոյի միջև երկկողմ պաշտոնական որևէ հանդիպում տեղի չի ունեցել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս