G7-ի առաջնորդները քննարկել են Աֆղանստանից տարհանմանն ու ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր
G7-ի տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվել են Աֆղանստանից էվակուացիայի կոորդինացմանը և երկիր ահաբեկիչների վերադարձ թույլ չտալուն վերաբերող հարցեր: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՝ ներկայացնելով մեծ յոթնյակի առաջնորդների տեսակոնֆերանսի արդյունքները:
«G7-ի առաջնորդների մասնակցությամբ տեղի է ունեցել կարևոր քննարկում Աֆղանստանի հարցով: ՆԱՏՕ-ն շարունակում է կոորդինացնել արդյունավետ տարհանում ապահովելու գործողությունները: Միասին մենք պարտավոր են երաշխավորել, որպեսզի ահաբեկչական խմբավորումները չկարողանան կրկին ազատ գործել Աֆղանստանում:»,- գրել է Ստոլտենբերգը Թվիթերի իր միկրոբլոգում:
Մեծ յոթնյակի առաջնորդների արտակարգ գագաթնաժողովը, որը հրավիրվել է Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ, անցկացվել է տեսակոնֆերանցի միջոցով: