Իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանը ստանձնել է անվտանգության աշխատակցի լիազորություններ

Այսօր ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում, նախ անվտանգության աշխատակիցները լրագրողներին հեռացրեցին օթյակից, և սա առաջին նման դեպքը չէր, այնուհետև, երբ լրագրողները փորձեցին նիստերի դահլիճի մոտ տեղավորվել և կատարել իրենց մասնագիտական գործառույթները, իշխանական պատգամավորներից ոմանք ստանձնեցին անվտանգության աշխատակցի լիազորություններ և սկսեցին խոչընդոտել լրագրողների աշխատանքին:

Երբ լրագրողներից մի քանիսը փորձեցին մոտենալ նիստերի դահլիճի դռանը, դուրս եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, որը հրմշտելով, քաշքշելով փորձում էր լրագրողներին հեռացնել դռան մոտից:

Տեսանյութեր

Լրահոս