Խանութները պետք է ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ. ՍԱՏՄ
Հանրապետությունում կորոնավարակի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցերում:
ՍԱՏՄ մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ոլորտի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ նշել է, որ տեսուչների արդյունավետ աշխատանքը կարևոր գործոն է Covid-19 համավարակի կանխարգելման գործընթացում:
Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, Ավետիսյանն ընդգծել է, որ ամենախիստ հսկողություն պետք է սահմանվի, որ աշխատակիցներն ու գնորդները կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: