Թուրքիայի 17 ֆեմինիստ կանանց մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում
Թուրքիայում 2-7 տարվա ազատազրկում է սպառնում 17 կանանց, որոնք այս տարվա մարտի 8-ին մասնակցել էին Ստամբուլի կենտրոնական փողոցներում կազմակերպված ֆեմինիստական երթին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նրանք մեղադրվում են «Թուրքիայի նախագահին վիրավորելու», «անօրինական հավաքներ և երթեր կազմակերպելու» մեջ։
Այս պահին մեղադրյալները դատարանի թույլտվությամբ պայմանականորեն ազատ են արձակվել։
Նշենք, որ Թուրքիայի ֆեմինիստական կառույցների և ոստիկանների միջև ամեն տարի բախումներ են տեղի ունենում։