Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող տղամարդը ներկայացել է Կոտայքի բաժին
Ոստիկանության Կոտայքի և ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 23-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 28-ամյա Ժորա Մ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 2-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: