ԱՄՆ-ը 2023 թվականին կընդունի ԱԽՏՀ-ի համաժողովը
Միացյալ Նահանգները 2023 թվականին կընդունի Ասիա – խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) համաժողովը: Օգոստոսի 24-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Սինգապուրում հանդես գալով Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերաբերյալ Վաշինգտոնի հայացքներին նվիրված զեկույցով:
«Մենք առաջարկել ենք 2023 թվականին ընդունել ԱԽՏՀ-ի համաժողովը:,- ասել Է Հարիսը: «Ասիայում եւ Լատինական Ամերիկայում մեր գործընկերների հետ մենք երկարատեւ ուղի ունենք տնտեսապես բարգավաճող տարածաշրջաններ ստեղծելու համար»,- հավելել Է փոխնախագահը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ԱԽՏՀ-ի համաժողովի քննարկմանը կներկայացնի կլիմայի փոփոխման հիմնախնդիրները, մաքուր Էներգետիկայի բնագավառում ներդրումների հարցը:
ԱԽՏՀ-ի կազմի մեջ են մտնում 19 երկրներ: Դրանց թվում 12 հիմնադիր պետություններ՝ Ավստալիան, Բրունեյը, Ինդոնեզիան, Կանադան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Հարավային Կորեան եւ Ճապոնիան, ինչպես նաեւ ՉԺՀ-ն (անդամակցել Է 1991 թվականին), Մեքսիկան եւ Պապուա Նոր Գվինեան (1993), Չիլին (1994), Ռուսաստանը, Վիետնամը եւՊերուն (1998): 1991 թվականին ԱԽՏՀ-ին են նաեւ միացել Չինաստանի երկու տարածքներ՝ Սյանգանը (Հոնկոնգը) եւ Տայվանը:
Հաշվի առնելով միավորման կազմի յուրահատկությունը, որը ներառում Է ոչ միայն պետություններ, այլեւ տարածքներ, ԱԽՏՀ-ի մասնակիցներին ընդունված Է նշել «տնտեսություններ» տերմինով: Համաժոովի մասնակիցներին Է բաժին ընկնում մոլորակի համախառն ներքն արդյունքի 57 տոկոսը եւ համաշխարհային առեւտրի 48 տոկոսը, դրանց տարածքում բնակվում Է շուրջ 3 միլիարդ մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ -ը: