Ֆրանսիայում ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Բոնդյու օդանավակայանի շրջանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, տեղի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ հողին հարվածելուց հետո, ինքնաթիռը սկսել է այրվել:
Նախնական տվյալներով, ինքնաթիռում եղել են օդաչու-հրահանգիչն ու նրա աշակերտը:
Դեպքի վայր է ուղարկվել հրշեջ-փրկարարական 37 հաշվարկ: