Արշակ Կարապետյանը ռուս պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
Օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ Պատրիոտ կենտրոնում մասնակցել է «Արմիա-2021» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման արարողությանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ խոշոր ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Արշակ Կարապետյանն, այնուհետև, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի ողջ շրջանակը քննարկել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի և Ռոսօբորոնէքսպորտ ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։