ՀԱՊԿ-ի երկրներում ԱՄՆ-ի զորքերի տեղաբաշխման որոշումը համաձայնեցում է պահանջում. Ստանիսլավ Զաս
Աֆղանստանին հարեւան՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների տարածքում ԱՄՆ-ի զորքերի տեղաբաշխման հնարավորության հարցը պետք է համաձայնեցվի, այդ թեման կարգավորվում է կազմակերպության կանոնադրությամբ: Օգոստոսի 23-ին կայացած առցանց ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Մեզ մոտ այդ հարցը կարգավորվում է ՀԱՊԿ-ի կանոնադրության յոթերորդ հոդվածով: Այդ բոլոր հարցերն, անշուշտ, պետք է քննարկվեն կազմակերպությունում, եւ (պետք է) ընդունվեն համաձայնեցված որոշումներ»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: