Պարկերի տակ հայտնաբերվել է արկղի 2000 դետալ
Օգոստոսի լույս 19-ի գիշերը Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնող Դիլիջանի բաժնի ծառայողները ստուգել են «Զիլ» մակնիշի բեռնատար, որը, առաջին հայացքից, բարձված էր թեփով պարկերով։ Ստուգման արդյունքում պարկերի տակ հայտնաբերվել է արկղի 2000 դետալ։
Իջևանում բնակվող վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։