Բաժիններ՝

Թուրքիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվն աճել է

Թուրքիայի սևծովյան նահանգներում տեղատարափ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման մարմինը(AFAD): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Քասթամոնու նահանգում զոհվել է 71 քաղաքացի, 10-ը՝ Սինոփ նահանգում և մեկը Բարթըն նահանգում: Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 21 ուղղաթիռ։ Անհետ կորածների թիվը հասնում է 16-ի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 1700 մարդ: Մոտ 400 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031