Բաժիններ՝

Խուզարկություն՝ ինքնաձիգից կրակած երիտասարդի բնակության հասցեում․ երիտասարդը ձերբակալվել է

Օգոստոսի 21-ին ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լուսառատ գյուղի 22-ամյա մի բնակիչ ապօրինի պահվող հրազենից Փոքր Վեդի համայնքում կրակոցներ է արձակել:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը ներկայացավ ոստիկանության Արարատի բաժին՝ ներկայացնելով դատարկ պահունակով «ԱԿՄ» ինքնաձիգը։

Հարուցված քրեական գործի շրջանակում օգոստոսի 22-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները խուզարկեցին երիտասարդի՝ Լուսառատ գյուղի բնակության վայրը և օժանդակ կառույցները։ Հայտնաբերվեցին չորս հրացան, «Ֆ 1» և «ՌԳԴ 5» տիպի մեկական նռնակ, նռնակի երկու պայթուցիչ, սվին-դանակ, երկու զրահաբաճկոն, փամփուշտի հինգ արկղ՝ 7,62 մմ տրամաչափի 4200 փամփուշտով, 17 տուփ 7,62 մմ տրամաչափի 340 փամփուշտ, 5-լիտրանոց տարայում՝ նույն տրամաչափի 365 փամփուշտ, 21 փամփշտատուփ, որից 14-ը լիցքավորված էր 7,62 մմ տրամաչափի՝ 470, իսկ 3-ը՝ 5,45 մմ տրամաչափի 111 փամփուշտով:

22-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս