Բաժիններ՝

Բայդենը բացատրել է, թե ինչու է որոշել զորքերը դուրս բերել Աֆղանստանից

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարծում է, թե ճիշտ որոշում է ընդունել Աֆղանստանի վերաբերյալ։

«Իմ աշխատանքն է՝ կարծիքներ ունենալ եւ հայտնել, որոնք ուրիշ ոչ ոք չի կարող կամ չի անի: Ես արել եմ դա, ես համոզված եմ, որ միանգամայն ճիշտ եմ՝ որոշում չկայացնելով այլեւս պատերազմ ուղարկել երիտասարդ տղամարդկանց ու կանանց»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Այսպես է Բայդենը պատասխանել հասարակական կարծիքի հարցումները մեկնաբանելու խնդրանքին, որոնց համաձայն ամերիկացիների մեծամասնությունը հավանություն չի տալիս այն բանին, թե ինչպես են զարգանում իրադարձություններն Աֆղանստանում: ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ այդ հարցումներին ծանոթ չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս