7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ
7,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավային Սանդվիչյան կղզիների շրջանում: Օգոստոսի 23-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Երկրաբանական ծառայության տվյալներով՝ մերձակա բնակավայրը գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնից ավելի քան 2,5 հազար կիլոմետր հեռավորության վրա:
Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: