Արևաշող գյուղում բնակելի տուն է այրվում
Օգոստոսի 22-ին, ժամը 20։23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշող գյուղում այրվում է բնակելի տուն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։00-ին, մարվել՝ 21։44-ին։ Այրվել է տան տանիքի մոտ 20 քմ հատվածը և ջերմահարվել՝ 100 քմ․ տուժածներ չկան։