Բաժիններ՝

Երկիր մոլորակին վտանգավոր աստերոիդ է մոտենում

2016 AJ193 աստերոիդը, որը պատկանում է պոտենցիալ վտանգավոր դասին, օգոստոսի 21-ին մոտ 3.4 միլիոն կիլոմետր կմոտենա Երկրին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NASA-ին։

Ամերիկյան տվյալների համաձայն՝ աստերոիդը Երկրին ամենամոտը կլինի Երևանի ժամանակով 19:10-ին: Աստերոիդի արագությունը վայրկյանում կազմում է 26 կիլոմետր: Դրա չափերը 400-ից 1300 մետր են:

Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ այս աստերոիդը վտանգ չի ներկայացնում մոլորակի համար, թեև այն պոտենցիալ վտանգավոր է: Նշվել է, որ այս կարգի օբյեկտներ շատ են թռչել Երկրի մոտ և անգամ ավելի շատ ավելի մոտ տարածությունների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս