Բաժիններ՝

Կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր Վրաստանում վարակվել է ավելի քան կես միլիոն մարդ

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 4921-ով: Մահացել է 58 մարդ։

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 501․297 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 4471 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր՝ 436․977 հիվանդ, մահացել է 6590-ը: Մեկ օրում արվել է 49․468 թեստ, այդ թվում 29․152-ը՝ հակագենի եւ 20․316-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 9,95 տոկոս, վերջին 14 օրում՝ 10,78 տոկոս, վերջին յոթ օրում՝ 11,01 տոկոս:

Պատվաստումներ է ստացել 883․570 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 26․363 հոգի:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 79 քաղաքացի, ստացիոնարներում՝ 7133, քովիդ-հյուրանոցներում՝ 3555 մարդ:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս