Բաժիններ՝

Charlie Hebdo-ի նոր համարի շապիկը «զարդարել է» Մեսսիին և թալիբներին նվիրված ծաղրանկարը

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը նոր համարի շապիկին ծաղրանկար է տեղադրել «Թալիբան» ծայրահեղական շարժման անդամների և ֆրանսիական «Պարի սեն-Ժերմեն» տեղափոխված Լիոնել Մեսսիի պատկերով:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, շապիկին փարանջայով (կանացի վերնահագուստ մահմեդական երկրներում) կայանք եք պատկերված՝ Messi գրությամբ և 30 թվով: Լուսանկարն արտացոլում է անցյալ շաբաթվա գլխավոր թեմաները՝ Աֆղանստանում իշխանության զավթումը թալիբների կողմից և արգենտինացու տեղափոխումը «Բարսելոնայից» ֆրանսիական ակումբ, որտեղ հանդես է գալու 30 համարի ներքո:

««Թալիբան». դա ավելի վատ է, քան մենք մտածում էինք», – ասվում է ծաղրանկարին կից թվիթերյան գրառման մեջ:

Աղբյուրը հիշեցնում է, որ «Պարի Սեն-Ժերմենի» սեփականատերը կատարական Qatar Sports Investments հիմնադրամն է, որին բազմիցս մեղադրել են միջազգային ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս