Պոլսահայ հայտնի լրագրողը Քաբուլի անկումը համեմատել է Կ. Պոլսի գրավման հետ
Պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանը անդրադարձել է Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա, մեկնաբանելով «Թալիբան» արմատական կազմակերպության կողմից Աֆղանստանի նկատմամբ վերահսկողության սահմանելը, նշել է, որ այդ ամենի մեղավորն ամերկյան իշխանություններն են։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տարիներ շարունակ ցանկանում էր տեսնել Աֆղանստանում ամերիկահաճո իշխանություն։
Այնուհետև Նիշանյանը թալիբների կողմից Քաբուլի նկատմամբ վերահսկողություն սահմանելը, համեմատել է Կ. Պոլսի գրավման հետ, երբ 1453թ.-ին Բյուզանդիայի մայրաքաղաքն ընկավ։