Բաժիններ՝

ԱՄՀ-ն դադարեցրել է օգնությունն Աֆղանստանին

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է, որ օգնությունն Աֆղանստանին դադարեցնում է երկրի ղեկավարության կարգավիճակի հետ կապված հստակության բացակայության պատճառով:

«Ներկայում բացակայում է միջազգային հանրակցության մեջ Աֆղանստանի կառավարությունը ճանաչելու վերաբերյալ հստակ ըմբռնումը, ինչի հետևանքով երկիրը չի կարող հնարավորություն ունենալ օգտվելու ԱՄՀ-ի փոխառության հատուկ իրավունքներից և այլ ռեսուրսներից»,-ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:

Հաջորդ շաբաթ ԱՄՀ-ն պետք է Աֆղանստանին փոխանցեր մոտավորապես 400 միլիոն դոլարի օգնություն: Համաշխարհային հանրակցությունը դեռ «Թալիբան» շարժումը չի ճանաչել Աֆղանստանի լեգիտիմ ղեկավարություն: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել է օգոստոսի առաջին տասնօրյակում, երբ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա:

Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում է Քաբուլից դեպի հյուսիս-արևելք գտնվող Փանջշերը: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք և հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ հեռացել է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»:

Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, և պետության կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս:

Ներկայում Աֆղանստանից բոլոր ցամաքային սահմանային անցումները վերահսկվում են թալիբան-զինյալների կողմից: Օտարերկրացի աշխատակիցների և օտարեկրյա ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումն անցկացվում է Քաբուլի միակ օդանավակայանով, որը պահպանում են ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս երկրները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս