Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ղրղզստան
![](https://168.am/wp-content/uploads/2021/08/Nikol-4.jpg)
Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-20-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն: Նա Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Այցի շրջանակում նախատեսվում է Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ: