«Բարսելոնան» Օբամեյանգին կփոխանակի իր ֆուտբոլիստի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2021/08/4b0b2f9aa11ebbcee8b8fbd9e482e.jpeg)
«Բարսելոնան» հետաքրքրված է «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգով:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, կատալոնացիները ցանկանում են կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին օգտագործել «զինագործների» հետ գործարք անելու համար:
Անցած մրցաշրջանում Օբամեյանգը Պրեմիեր լիգայի 29 հանդիպում է անցկացրել և դարձել 10 գոլի հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հետաքրքրված է նաև «Արսենալի» մեկ այլ հարձակվողով՝ Ալեքսանդր Լակազետով:
Սիրարփի Աղաբաբյան