Բաժիններ՝

Երկրաշարժ է տեղի ունեցել Վանուատուի ափերի մոտ: Ցունամիի սպառնալիք է հայտարարվել

Սեյսմոլոգներն օգոստոսի 18-ին 6,8 մագնիպուդով երկրաշարժ են գրանցել Վանուատուի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Սկզբնապես մագնիտուդը գնահատվել էր 7,1: Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պորտ Օռլի քաղաքից 16 կիլոմետր դեպի հյուսիս, որտեղ բնակվում է 1 951 մարդ:

Օջախն ընկած է եղել 91 կիլոմետր խորության վրա: ԱՄՆ-ի Ցունամիների նախազգուշացման ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ ցունամիի սպառնալիք է հայտարարվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս