Բաժիններ՝

Օտարերկրացիների հոսքը Ռուսաստան եռակի կրճատվել է համավարակի ժամանակ

Ռուսաստան ժամանող օտարերկրացիների հոսքը եռակի կրճատվել է 2019 թվականի նախահամավարակի ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին գրում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

2021 թվականի առաջին կեսին Ռուսաստան են այցելել գրեթե հինգ միլիոն արտասահմանցի հյուրեր, որոնցից 64,4 հազարը ժամանել են հատկապես տուրիստական նպատակներով: 2019 թվականին թիվը եռակի բարձր է եղել՝ 15 միլիոն:

Օտարերկրացիների մեծամասնությունն ԱՊՀ-ի երկրներից է (4,8 միլիոն): Նաեւ հաճախ են Ռուսաստան այցելել Թուրքիայի, Ֆիլիպինների, Չինաստանի, Գերմանիայի եւ Հնդկաստանի քաղաքացիները: Ճշտվում է, որ այս վարկանիշում տեղերը մեծապես կախված են այն բանից, թե բաց են արդյոք երկրների միջեւ սահմանները, թե առայժմ՝ ոչ:

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա այս տարվա առաջին կիսամյակում այցելության հոսքի առաջատարը դարձել է Կուբան (20,5 հազար այցելություն)՝ մի երկիր, որը երբեք առաջներում տեղ չէր գտել նույնիսկ այն պետությունների թոփ-10-ում, որոնցից ամենից հաճախ են Ռուսաստան մեկնում տուրիստական նպատակով: Երկրորդ տեղն զբաղեցրել է Արաբական Միացյալ Էմիրությունները, իսկ երրորդը՝ Թուրքիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս