ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով ավելի քան 1000 մահ է արձանագրվել 1 օրում
Կորոնավիրուսի պատճառով ավելի քան հազար մահ է արձանագրվել վերջին օրն ԱՄՆ-ում, այսինքն՝ երկրում ժամը մեկ հիվանդության պատճառով մահացել է 42 մարդ: Համապատասխան հաշվարկներն օգոստոսի 18-ին ներկայացրել է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալնեով՝ COVID-19-ով վարակման հետեւանքով մահացությունը վերջին ամիսներին աճել է. օրական արձանագվել է շուրջ 769 մահ: Համավարակի սկզբից ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է շուրջ 622,2 հազար մարդ: Մահացության մակարդակով ԱՄՆ-ն զբաղեցնում է աշխարհում առաջին հորիզոնականը:
ԱՄՆ-ում վերջին շաբաթներին սահմանվում են կորոնավիրուսի դեմ պայքարի լրացուցիչ միջոցներ՝ վարակի «դելտա» տարբերակի տարածման պատճառով:
Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների տվյալների համաձայն՝ այդ շտամին է բաժին ընկնում երկրում վարակման դեպքերի ավելի քան 83 տոկոսը:
Վերջին տվյալներով ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 36,8 միլիոն դեպք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: