Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հերքել է Բայդենի և Էրդողանի միջև առկա պայմանավորվածության մասին լուրերը

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով հերքել է այն պնդումները, թե աֆղանստանցի փախստականների և ներգաղթյալների շուրջ ԱՄՆ նախագահ Բայդենի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև պայմանավորվածություն կա։ Այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr-ը՝ հղում անելով Անկարայում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան հաշվին։

«ԱՄՆ դեսպանատունը ցանկանում է հայտարարել, որ այն պնդումները, թե նախագահ Բայդենի և նախագահ Էրդողանի միջև «համաձայնություն» կամ «բանակցություն» է տեղի ունեցել աֆղան փախստականների կամ ներգաղթյալների վերաբերյալ, միանգամայն անհիմն են»,- ասված է դեսպանատան հայտարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս