Բաժիններ՝

Կամչատկայում լճի հատակից դուրս են բերել Մի-8-ի կործանման հետեւանքով բոլոր զոհվածների մարմինները

Կամչատկայում Կուրիլյան լճի հատակից դուրս են բերել Մի-8 ուղղաթիռի կործանման հետեւանքով բոլոր զոհվածների մարմինները: Այդ մասին Կամչատկայի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը հաղորդել է իր Twitter-ալիքում:

«Այսօր պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, Կրոնոցկիի արգելոցի համակարգված աշխատանքի շնորհիվ դուրս են բերվել Կուրիլյան լճում ուղղաթիռի կործանման հետեւանքով բոլոր զոհվածների մարմինները»,- հայտնել է Սոլոդովը:

Նա հավելել է, որ այժմ փրկարարները պետք է բարձրացնեն ուղղաթիռի կորպուսը՝ հետաքննական գործողություններ անցկացնելու, ինչպես նաեւ բնապահպանության համար հնարավոր բացասական հետեւանքներից խուսափելու համար:

Օգոստոսի 12-ի առավոտյան «Վիտյազ-Աերո» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը, որի մեջ զբոսաշրջիկներ էին, ընկել է Կամչատկայի հարավում գտնվող Կուրիլյան լիճը: Ուղղաթիռում գտնվում էին անձնակազմի երեք անդամները եւ 13 ուղեւորներ, այդ թվում՝ մեկ երեխա: Ութ մարդ ողջ է մնացել, նրանցից չորսը վնասվածքներ են ստացել: Այն բանից հետո, երբ լճի մոտ տեխնիկա են բերել խորջրյա աշխատանքների համար, ուղղաթիռը գտնվել է ափից մոտավորապես 500 մետր հեռավորության վրա՝ 120 մետր խորությամբ:

Օգոստոսի 16-ին լճի հատակից հանել են հինգերորդ զոհվածի մարմինը: Ուղղաթիռի կործմանման փաստով հետաքննվում է երթեւեկության անվտանգության կանոնների խախտման եւ օդային տրանսպորտի շահագործման մասին գործը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս