Բաժիններ՝

«Թալիբան»-ը խաղաղ բնակիչներից պահանջել է հանձնել զենքն ու զինամթերքը

Աֆղանստանի նոր իշխանությունները կոչ են արել խաղաղ բնակիչներին՝ հանձնել զենքը: Այս մասին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները:

«Աֆղանստանի խաղաղ բնակիչները պետք է զենքն ու զինամթերքը հանձնեն «Թալիբան»-ի լիազորված անդամներին»,- շարժման պաշտոնական ներկայացուցչի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը:

Հանրապետությունից ամերիկյան զորակազմի դուրսբերման ֆոնին խռովարարներն արագորեն գրավել են բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցումները:

Օգոստոսի 15-ին զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ հեռացել է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»:

Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: Նրանք համաձայն չեն անցումային կառավարության ստեղծմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս