Կոլումբիայում ձերբակալել են թմրավաճառների միջազգային խմբավորման պարագլխին
Ոստիկանությունը ձերբակալել է մաքսանենգ-թմրավաճառների միջազգային խմբավորման ենթադրյալ պարագլուխներից մեկին, որոնք Հարավային Ամերիկայից թմրանյութեր են ներկրում Ռուսաստան: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ներքն գործերի նախարարության (ՆԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
«Ռուսաստանի ՆԳՆ-ի Թմանյութերի շրջանառության վերահսկողության գլխավոր վարչության աշխատակիցները Ռուսաստանի ՆԳՆ-ի Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի եւ Ռուսաստանի ՆԳՆ-ի Միջազգային համագործակցության վարչության գործընկերների հետ համատեղ՝ օտարերկրացի գործընկերների աջակցությամբ իրականցրել են միջոցառումներ «Կուրսկի աղեղ» գործողության շրջանակներում: Կոլումբիայի Հանրապետության Մեդելյին քաղաքում ձերբակալվել է հանցավոր խմբակցության ենթադրյալ պարագլուխներից մեկը»,- հայտնել է Վոլկը:
Նա հավելել է, որ ռուսաստանցուն կասկածում են Հարավային Ամերիկայում արտադրված թմրանյութերի՝ Իսպանիայի տարածքով Ռուսաստան մաքսանենգության ուղու կազմակերպման մեջ՝ հետագա իրացման համար:
«Ներկայումս ոստիկանները պարզում են նրա հնարավոր կապերը Կլումբիայի թմրակարտելների հետ»,- նշել է ՆԳՆ-ի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ որոշվում է Ռուսաստան նրա արտահանձնման հարցը, նա գտնվում է կալանքի տակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: