Եթե լիներ ադրբեջանական պատվեր, այն ունենալու էր այս տեսքը. Վազգեն Սաղաթելյանը՝ Սյունիքի համայնքապետերի ու փոխհամայնքապետերի շուրջ մեկնարկած գործընթացների մասին

«Վերածնվող Հայաստան» կուսակցության խոսնակ Վազգեն Սաղաթելյանն այսօր ֆեյսբույքան ուղիղ եթերով անդրադարձել է Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի ձերբակալություններին՝ նրանց վերագրվող մեղադրանքները որակելով անհեթեթ և շինծու:

«Համացանցում առկա են ձայնագրություններ. այս ձեռագիրն այսօրվա իշխանության, երբ մարդկանց պարտադրում էին կեղծ ցուցմունք տալ Սյունիքի վարչական ներկայացուցիչներից Քարահունջի ղեկավարի վրա, որպեսզի այս ճանապարհով նա իր հերթին ցուցմունք տա Գորիսի խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վրա: Այսինքն՝ ինչ են անում՝ փորձում են ինչ-որ մեկի վրա կեղծ քրեական գործ հարուցել,  և իր ազատության դիմաց իրեն պարտադրել մեկ աստիճան ավելի վերև տալ ցուցմունք»,- նշեց նա:

Անդրադառնալով Սյունիքի 4 խոշորացված համայնքի ղեկավարների կալանավորմանը և Կապան համայնքի ղեկավարի շուրջ ծավալվող գործընթացներին՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը նշեց. «Իրականում ես շարունակում եմ պնդել, որ սա ոչ միայն անձնական վրեժխնդրություն է, այլ՝ մենք կարող ենք կարծել, որ սա պարզապես ադրբեջանական պատվեր է: Այսինքն՝ եթե լիներ ադրբեջանական պատվեր, այն ունենալու էր այս տեսքը: Ուստի այսօրվա իշխանություններն այս քայլերով փորձում են կազմաքանդել Սյունիքի պաշտպանությունը, Սյունիքի մեջքը, իսկ մենք գիտենք՝ ինչ է Սյունիքը մեր երկրի համար»:

Նա նաև տեղեկացրել է, որ ձերբակալվել են համայնքապետարանի Մշակույթի բաժնի պետը և գլխավոր հաշվապահը:

Տեսանյութեր

Լրահոս