Բաժիններ՝

Ախուրյանի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Օգոստոսի 12-ին գյումրեցի մի տղամարդ ոստիկանության Ախուրյանի բաժին հաղորդում էր տվել, որ Գետք գյուղում բնակվող եղբոր որդու տնից գողություն են արել։

Տանտերերը ՌԴ-ում էին։ Բնակարանագողն էլ, օգտվելով նրանց բացակայությունից, գողացել էր տան մուտքի և միջսենյակային դռները, սղոց, տակառ, կացին, տանիքի փայտե հենասյունը։

Դեպքի վայր մեկնած իրավապահներն ուսումնասիրեցին տան տարածքը, բնակիչների շրջանում օպերատիվ հարցումներ արեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Գյումրիի Շահինյան փողոցի 45-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Ախուրյանի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս