Բաժիններ՝

Թալիբները կանանց կոչ են արել մասնակցել Աֆղանստանի կառավարմանը

Թալիբները կանանց հրավիրել են մասնակցելու ապագա կառավարությանը եւ չեն ցանկանում, որ նրանք «զոհեր» լինեն: Այս մասին հաղորդել է Al Hadath‎ հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչներից մեկին։

Քաբուլը գավելուց հետո, ինչպես հայտնել է TOLOnews հեռուստաալիքը, թալիբները ներկով կանանց պատկերներ են նկարել խանութների եւ գեղեցկության սրահների ցուցափեղկերին: Երիտասարդ շատ աֆղանուհիներ երկյուղ են կրում, թե իրենք կարող են զրկվել կրթություն ստանալու եւ աշխատելու, ինչպես նաեւ սովորական կյանք վարելու հնարավորությունից:

Ընդ որում, շարժումն ավելի վաղ նշել է, որ կհարգի կանանց իրավունքները, նրանց թույլ կտա սովորել եւ աշխատել:

«Թալիբանի» զինյալներն օգոստսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը:

Ավելի ուշ թալիբները հայտարարել են Քաբուլի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս