Ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը. aysor.am
![](https://168.am/wp-content/uploads/2021/08/Menua-Irina-Yolyan.jpg)
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
«Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը) արարք կատարելու մեջ, Մենուա Հովսեփյանը նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով արարք կատարելու մեջ (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)», – ասաց Թադևոսյանը։
Փոխքաղաքապետերի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն չտրամադրվեց։