«Հայաստան» դաշինքն առաջարկում է ԱԺ քննարկում կազմակերպել սահմանում իրավիճակի վերաբերյալ

«Ելնելով ՀՀ շուրջը և սահմանի լարվածությունից՝ «Հայաստան» դաշինքն առաջարկում է (քանի որ այսօր երկու ընթերցումների արաքնում ժամանակ ունենք) փակ կամ բաց քննարկում կազմակերպել համապատասխան պատասխանատու անձանց կողմից՝ հաշվի առնելով այն, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանային իրավիճակի մասին,- ԱԺ ութերորդ գումարման արտահերթ նստաշրջանի  մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պարզաբանելով առաջարկը,- Քննարկում կազմակերպենք` իմանանք իրավիճակը և մեր  հասարակության, ժողովրդի մտահոգությունները  փարատենք»:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ առաջարկեց արտահերթ նստաշրջանի օրակարգում դրված հարցի քննարկումը կազմակերպել երկու նիստի շրջանակներում, որպեսզի հնարավորություն ընձեռվի արդյունավետ քննարկում ծավալել:

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության ղեկավարի առաջարկին, ապա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ընդմիջմանը ՔՊ խմբակցությունում, ինչպես նաև «Պատիվ ունեմ» խմբակցության հետ կքննարկեն առաջարկը:

Տեսանյութեր

Լրահոս