ԲԸՏՄ-ն հաշվարկել է վերջին 10 օրում բնությանը պատճառված վնասը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հաշվետվություն է ներկայացվել 2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ: Անցկացվել է 17 ստուգում, որոնցից 10-ը՝ շինարարության, 2-ը՝ ընդերքօգտագործման, 2-ը՝ արտադրության, 2-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայությունների, 1-ը՝ ձկնաբուծության բնագավառներում:
Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 1.900.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.029.831 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 7 հանձնարարական:
Ավարտվել է նախկինում իրականացված 2 դիտարկում, տրվել է խախտումները վերացնելու 1 նախազգուշացում: