ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել բոլորին, բացառությամբ 6 ֆուտբոլիստի
                                    ՊՍԺ-ի բոլոր խաղացողները կարող են վաճառվել այլ ակումբների, բացի Լիոնել Մեսսիից և «Մեծ հնգյակից», որոնց թվում են Նեյմարը, Կիլիան Մբապեն, Մարկինյոսը, Մարկո Վերատին և Անխել դի Մարիան:
Փարիզյան ակումբը դեռ ակնկալում է մինչև ամառվա վերջ 180 միլիոն եվրոյի ֆուտբոլիստների վաճառք, հաղորդում է Get French Football News-ը ՝ վկայակոչելով L’Equipe-ին:
Հավանական է նաև, որ ակումբը չի վաճառի այն ֆուտբոլիստներին, ովքեր միացել են թիմին այս ամառ:
Առայժմ միայն կոնկրետ հետաքրքրություն կա «Բայերի» կողմից պաշտպան Տիլո Կերերի նկատմամբ: Մնացած խաղացողների համար դեռ առաջարկներ չկան:
Սիրարփի Աղաբաբյան
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    