Կենդանաբանական այգու նորանշանակ տնօրենի ժ/պ-ն ոստիկանների ուղեկցությամբ ուշ երեկոյան մտել են այգու վարչական շենք՝ կոտրելով դուռը, բացել են տնօրենի աշխատասենյակի «պլոմբած» դուռը
Երևանի Կենդանաբանական այգու նորանշանակ տնօրենի ժ/պ-ն ոստիկանների ուղեկցությամբ օգոստոսի 12-ի ուշ երեկոյան մտել են Կենդանաբանական այգու վարչական շենք՝ կոտրելով դուռը, առանց Վլադիմիր Սիմոնյանի իմացության, բացել են տնօրենի աշխատասենյակի «պլոմբած» դուռը և նոր փական դրել։ Այս մասին 168.am–ին ահազանգում են Կենդանաբանական այգու աշխատակիցները։
Հիշեցնենք, որ կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքի ակցիաներ են անում քաղաքապետարանի որոշման դեմ, ըստ որի՝ այգու տնօրենի ժ/պ է նշանակվել Արևիկ Մկրտչյանը։
Կենդանաբանական այգու աշխատակազմը բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Կից ներկայացնում ենք նամակը։