Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
Օգոստոսի 13-ին, ժամը 19։54-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Արծիվ» կոչվող լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 20 մ հեռավորության վրա նկատել են ջրահեղձվող քաղաքացու։
Ջրափրկարարները Ա․ Պ․-ին (ծնված 1998 թ․) դուրս են բերել ափ․ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում:
Օգոստոսի 13-ին, ժամը 15։41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ:
Ջրափրկարարները Ա․ Հ․-ին (ծնված 1999 թ.) դուրս են բերել ափ․ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում: