Բաժիններ՝

Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի

Թուրքիայի սևծովյան ափի Քասթամոնու և Սինոպ նահանգներում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 31-ի: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների վարչությունը (AFAD): Ավելի վաղ, գերատեսչությունը հայտնել էր 27 զոհի մասին։

Նշվում է, որ տարերային աղետի շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել է ավելի քան 1700 մարդ: Մոտ 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս